Բայերը շարունակում է հիացնել` հաղթելով  Ռոմային🎥

Բայերը շարունակում է հիացնել` հաղթելով Ռոմային🎥

03/05/2024 - 00:56

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լևերկուզենի «Բայերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։

«Բայերը» հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց և հաղթեց 2:0 հաշվով։

Խաբի Ալոնսոյի թիմի գոլերը խփեցին Ֆլորիան Վիրցն ու Ռոբերտ Անդրիխը։

Լևերկուզենյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած բոլոր 47 խաղերում դեռ պարտություն չի կրել։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 8-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023