Աֆրիկացի 8 պատանի ֆուտբոլիստներ մահացել են ավտովթարի պատճառով

Աֆրիկացի 8 պատանի ֆուտբոլիստներ մահացել են ավտովթարի պատճառով

20/09/2020 - 11:57

Գանան ներկայացնող 8 պատանի ֆուտբոլիստներ մահացել են ավտովթարի պատճառով․ նրանք իրենց թիմի հետ ուղևորվում էին երիտասարդական մրցաշարերից մեկին գրանցվելու համար։

Ինչպես տեղեկացնում է Sport World Ghana-ն, ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի պատճառով այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից՝ ընկնելով գետը։ 6 ֆուտբոլիստ մահացել են տեղում, ևս 2 հոգի՝ հիվանդանոցում, 4 հոգի էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մահացածների մարմինները տեղում մեքենայից հանել են պատահարի մոտակայքում գտվող ավաններից մեկի բնակիչները։

Նշվում է, որ պատահարից տուժած ևս 24 հոգի հոսպիտալացվել է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023