Աֆրիկայում ֆուտբոլիստներից մեկը հարվածել է երկրպագուին, իսկ մյուսը՝ թքել երկրպագուների ուղղությամբ?

Աֆրիկայում ֆուտբոլիստներից մեկը հարվածել է երկրպագուին, իսկ մյուսը՝ թքել երկրպագուների ուղղությամբ?

08/03/2020 - 14:04

Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում մրցել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող «Մազեմբեն» և Մարոկկոյի ներկայացուցիչ «Ռաջա Կասաբլանկան»։ «Մազմեմբեն» հաղթել է 1։0 հաշվով։

Խաղի ավարտից հետո հյուրերի երկրպագուները բախվել են «Մազեմբեի» խաղացողների հետ՝ սադրելով նրանց։ Կոնգոն ներկայացնող ակումբի խաղացողներից մեկը ոտքով հարվածել է մրցակցի երկրպագուներից մեկին, իսկ մեկ այլ խաղացող՝ թքել է երկրպագուների ուղղությամբ։

Հյուրերի երկրպագուները ողջ խաղի ընթացքում սադրել են մրցակցի խաղացողներին՝ նրանց վրա նետելով աղբ և ցույց տալով վիրավորական ժեստեր։

Նշենք, որ երկու խաղերի արդյունքում «Ռաջան» առավելության է հասել 2։1 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023