Արսեն Վենգերը պաշտոն է ստացել ՖԻՖԱ-ում

Արսեն Վենգերը պաշտոն է ստացել ՖԻՖԱ-ում

14/11/2019 - 21:04

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը այսուհետ կաշխատի ՖԻՖԱ-ի համակարգում։

Վենգերը նշանակվել է ՖԻՖԱ-ի ֆուտբոլի մասշտաբային զարգացման բաժնի ղեկավարի պաշտնոնում։ Ֆրանսիացի մասնագետը զբաղվելու է կանանց և տղամարդկանց ֆուտբոլի զարգացման հարցերով, ինչպես նաև համագործակցելու է այն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են ֆուտբոլում խաղի կանոնների և կարգավորման հարցերով:

Վենգերը կներգրավվի նաև նախկին խաղացողներին ֆուտբոլային մենեջմենթի մեջ ներգրավելու հարցում։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023