Արսենալը հաղթեց ՊՍՎ-ին` դուրս գալով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլ🎥

Արսենալը հաղթեց ՊՍՎ-ին` դուրս գալով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլ🎥

21/10/2022 - 00:41

Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2-րդ տուրից հետաձգված «Արսենալ» – ՊՍՎ հանդիպումը։

Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ դարպասի գրավում. 71-րդ րոպեին «զինագործներին» հաղթանակ պարգևեց Գրանիտ Ջակայի խփած միակ գոլը։

Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ հյուրերի դարպասապահ Վալտեր Բենիտեսը` կատարելով 7 սեյվ։

Այս խաղից հետո A խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Արսենալ» – 12 միավոր
  2. ՊՍՎ – 7 միավոր
  3. «Բուդե Գլիմտ» – 4 միավոր
  4. «Ցյուրիխ» – 0 միավոր

Վերջում հավելենք, որ «Արսենալն» այս հաղթանակից հետո նվաճեց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023