Արսենալը դիտարկում է Մարսելինոյի տարբերակը

Արսենալը դիտարկում է Մարսելինոյի տարբերակը

05/12/2019 - 13:31

Ըստ Goal.com-ի՝ Լոնդոնի «Արսենալը» սկսել է հետաքրքրվել «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Գարիսա Տոռալի ծառայություններով «Զինագործներն» արդեն կապ են հաստատել իսպանաից մարզչի հետ և պատրաստվում են բանակցել նրա հետ։

Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը դիտարկում է նաև Միկել Արտետայի, Մասիմիլանո Ալեգրիի, ինչպես նաև Կառլո Անչելոտիի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի՝ ԵԼ-ի 5-րդ տուրի «Այնտրախտի» դեմ խաղում սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվելուց հետո, «Արսենալի» ղեկավարությունը որոշում կայացրեց գլխավոր մարզիչ Ունայի Էմերիին հեռացնել զբաղեցրած պաշտոնից, իսկ ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Էմերիի համակարգում աշխատող Ֆրեդերիկ Յունգբերգին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023