Արթուրը չի ցանկանում Բարսելոնայի կազմում մասնակցել ՉԼ-ի մնացած խաղերին

Արթուրը չի ցանկանում Բարսելոնայի կազմում մասնակցել ՉԼ-ի մնացած խաղերին

28/06/2020 - 19:02

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը մեկնել է Թուրին, որպեսզի ավարտին հասցնի «Յուվենտուս» տեղափոխությունը։ Այօսր՝ հունիսի 26-ին, Արթուրը Թուրինում «Յուվենտուսի» համար պետք է բուժզննում անցնի։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, Արթուրը չի ցանկանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել Չեմպիոնների լիգայի մնացած խաղերին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի կիսապաշտպանն անչափ մոտ է «ծեր սենյորայի» շարքերը համալրելուն և «Բարսելոնայի» ղեկավարությանը խնդրել է, որպեսզի բաց թողնի Չեմպիոնների լիգայի մնացած խաղերը։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը լավ հարաբերություններ չունի «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի հետ և դժգոհ է իր կարգավիճակից։ Օգոստոս ամսին Արթուրը մտադիր է կենտրոնանալ միայն ու միայն «Յուվենտուսում» հանդես գալու վրա։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 24-ամյա կիսապաշտպանը թուրինյան ակումբի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։ Ըստ կնքվելիք պայմանագրի՝ Արթուրը նոր ակումբում կվաստակի 5,2 մլն եվրո, որը գրեթե 2 մլն եվրոյով ավելին է, քան «Բարսելոնայի» իր աշխատավարձը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում մրցում է «Նապոլիի» դեմ։ Նեապոլում կայացած առաջին խաղում գրանցվել է 1։1 արդյունքը, իսկ պատասխան խաղը կկայանա օգոստոսի 7-ին կամ 8-ին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023