Արգենտինան Լաուտարոյի գոլի շնորհիվ հաղթեց Պերուին🎥

Արգենտինան Լաուտարոյի գոլի շնորհիվ հաղթեց Պերուին🎥

15/10/2021 - 11:07

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու 12-րդ տուրում Արգենտինայի հավաքանը Բունեոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում մրցեց Պերուի ընտրանու դեմ։

Ծանր ընթացք ստացած խաղում` «ալբիսելեստեն» հաղթեց 1:0 հաշվով, իսկ հաղթական գնդակը 43-րդ րոպեին խփեց Լաուտարո Մարտինեսը։

Հատկանշական է, որ պերուացիները 65-րդ րոպեին կարող էին խփել պատասխան գնդակը, սակայն Յոշիմար Յոթունը վրիպեց 11-մետրանոց նշակետին` հարվածելով դարպասաձողին։

Այս հաղթանակից հետո Լիոնել Սկալոնիի թիմը վաստակեց 25 միավոր և ԿՈՆՄԵԲՈԼ-ի որակավորման գոտում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Պերուն մնաց նախապես վաստակած 11 միավորով, որը համապատասխանում է նախավերջին` 9-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023