Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել

26/11/2020 - 13:03

Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆուտբոլային լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնոն։

Ինչպես տեղեկացնում hy.armradio.am-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ-ին, Արգետնինայի կառավարությունը աշխարհահռչակ ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարել։

Դիեգո Մարադոնան Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 91 հանդիպում և խփել 34 գնդակ։ Մարադոնան «Ալբիսելեստեի» հետ 1986 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչում 3։2 հաշվով հաղթելով Գերմանիայի հավաքականին։ Այդ մունդիալին Մարադոնան իրեն լավագույն կողմերով դրսևորեց և անցկացրած 7 խաղում դարձավ 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 1990 թվականի աշխարհի առաջնության ընթացքում Արգենտինայի հավաքականը Մարադոնայի գլխավորությամբ կրկին հասավ եզրափակիչ, սակայն Գերմանիայի հավաքականն այս անգամ 1։0 հաշվով հաղթեց՝ վրեժխնդիր լինելով մրցակցի նկատմամբ։ Այդ ժամանկ էլ Մարադոնան աչքի ընկավ 2 գոլով։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023