Արգենտինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակն Իտալիայի դեմ հանդիպման համար

Արգենտինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակն Իտալիայի դեմ հանդիպման համար

14/05/2022 - 12:36

Հունիսի 1-ին` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Եվրոպայի և Հարավային Ամերիկայի գործող չեմպիոնները` Իտալիայի և Արգենտինայի հավաքականներն ու կխաղարկեն յուրահատուկ գավաթ։

Այդ հանդիպումն ստացել Ֆինալիսիմա անվանումը։

Արդեն հրապարակվել է Արգենտինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը.

Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա»), Խուան Մուսո («Ատալանտա»), Խերոնիմո Ռուլի («Վիլյառեալ»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)

Պաշտպաններ – Նահուել Մոլինա, Նեուեն Պերես (երկուսն էլ` «Ուդինեզե»), Խուան Ֆոյթ («Վիլյառեալ»), Լուկաս Մարտինես («Ֆիորենտինա»), Գերման Պեցիելա («Բետիս»), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Մարկոս Սենեսի («Ֆեյենորդ»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Լիսանդրո Մարտինես, Նիկոլաս Տալյաֆիկո (երկուսն էլ` «Այաքս»), Մարկոս Ակունյա, Գոնսակո Մոնտիել (երկուսն էլ` «Սևիլիա)

Կիսապաշտպաններ – Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Լեանդրո Պարեդես, Անխել Դի Մարիա (երկուսն էլ` ՊՍԺ), Նիկոլաս Դոմինգես («Բոլոնիա»), Ալեքսիս Մաքալիսթեր («Բրայթոն»), Ռոդրիգո դե Պաուլ («Ատլետիկո Մադրիդ»), Էզեկիել Պալասիոս («Բայեր»), Ջովանի Լո Չելսո («Վիլյառեալ»), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա»), Ալեխանդրո Պապու Գոմես, Լուկաս Օկամպոս (երկուսն էլ` «Սևիլիա), Էմիլիանո Բուենդիա («Աստոն Վիլլա»)

Հարձակվողներ – Լեո Մեսսի (ՊՍԺ), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Անխել Կոռեա («Ատլետիկո Մադրիդ»), Խուլիան Ալվարես («Ռիվեր Փլեյթ»), Լուկաս Ալարիո («Բայեր»), Լաուտարո Մարտինես, Խոակին Կոռեա (երկուսն էլ` «Ինտեր»)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023