Արգենտինայի հավաքականը ծանր հաղթանակ տարավ 🎥

Արգենտինայի հավաքականը ծանր հաղթանակ տարավ 🎥

14/10/2020 - 10:51

2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության արակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում Արգենտինայի հավաքականը Լա Պասում հյուրընկալվել էր Բոլիվիայի հավաքականին, որի դեմ «ալբիսելեստեն» պատմականորեն բարդ հանդիպումներ է ունենում հատկապես արտագնա խաղերում։

Այս հանդիպումն էլ բացառություն չէր, քանի բոլիվացիները 24-րդ րոպեին Մարսելո Մորենոյի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն, 45-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։

Երկրորդ խաղակեսում արգենտինացիները տիրեցին նախաձեռնությունը, ստեղծեցին մի շարք գոլային պահեր և, ի վերջո, փոխարինման դուրս եկած Խոակին Կոռեայի ջանքերի շնորհիվ 79-րդ րոպեին կամային հաղաթանակ կորզեցին։

Արգետնինայի հավաքականը որակավորման փուլի մեկնարկային երկու խաղերում էլ հաղթել է և 6 միավորով Բրազիլիայի հավաքականի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023