Արարատ-Արմենիան պայքարեց մինչև վերջ, սակայն չդիմացավ🎥

Արարատ-Արմենիան պայքարեց մինչև վերջ, սակայն չդիմացավ🎥

19/08/2020 - 21:32

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Չեմպոինների լիգայի 2020/21 խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Արարատ-Արմենիան» և «Օմոնիան»։

Հանդիպման հիմնական ժամանակի մեծ մասն անցավ հավասար պայքարում։ Կողմերը բավականին զգուշավոր պայքարում էին գործում, իսկ պահեր գրեթե չկային, ինչի արդյունքում խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով, և խաղը տեղափխովեց լրացուցիչ ժամանակ։

Հանդիպման 94-րդ րոպեին հյուրերի կազմում փոխարինման դուրս եկած Էրիկ Բոտեակը հիանալի փոխանցումով մեն-մենակ դուրս բերեց Տիագո Սանթոսին, ով էլ գրավեց Ստեֆան Չուպիչի դարպասը։

98-րդ րոպեին էլ Երևանյան ակումբի պաշտպան Դավիդ Հումանեսը երկրորդ անգամ դեղին քարտով զգուշացվեց՝ հեռացվելով խաղադաշտից։

Խաղի մնացած ժամանակահատվածում «Արարատ-Արմենիան» նետվեց առաջ՝ խաղը փրկելու, սակայն այդպես էլ չստացվեց խփել պատասխան գնդակը և խաղը տեղափոխվել 11 մետրանոց հարվածաշար։

Այսպիսով, ցավոք, «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց Կիպրոսի չեմպիոն «Օմոնիային»։ Երևանյան ակումբը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում, իսկ «Օմոնիան» ՉԼ որակավորման երկրորդ փուլում կմրցի Լեհաստանի չեմպիոն «Լեգիային»։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023