Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները ԿԼ որակավորման երրորդ փուլում

Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները ԿԼ որակավորման երրորդ փուլում

18/07/2022 - 11:32

Այսօր` Հուլիսի 18-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Երևանի ժամանակով 16:00-ից սկսած` կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։

Հայտնի են դարձել այն հավանական մրցակիցները, որոնց «Արարատ-Արմենիան» կարող է հանդիպել մրցաշարի այդ փուլում, եթե հաղթահարի էստոնական «Պայիդեի» արգելքը.

«Լիեպայա» (Լատվիա)/«Յանգ Բոյս» (Շվեյցարիա)

«Վիտորիա Գիմարայնշ» (Պորտուգալիա)/ «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

«Անդերլեխտ» (Բելգիա)

«Սուդուվա» (Լիտվա)/«Վիբորգ» (Դանիա)

Հավելենք, որ «Արարատ-Արմենիա» – «Պայիդե» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Երևան, իսկ պատասխան խաղը` հուլիսի 28-ին` Էստոնիայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023