Ատլետիկոն, հաղթելով Բարսելոնային, պատմական նվաճման է հասել

Ատլետիկոն, հաղթելով Բարսելոնային, պատմական նվաճման է հասել

10/01/2020 - 12:10

«Բարսելոնայի» նկատմամբ «Ատլետիկոյի» տարած հաղթանակը եղել է պատմալան։ Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան կայացած խաղում մադրիդյան թիմը 2։3 հաշվով հաղթել է՝ դուրս գալով եզրափակիչ։

Դիեգո Սիմեոնեյի սաները մինչև 81-րդ րոպեն պարտվում էին 2։1 հաշվով, սակայն Ալվարո Մորատայի և Անխել Կոռեայի ջանքերով 2։3 հաշվով կամային հաղթանակ տարան։

«Ատլետիկոն» 67 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց կատալոնական ակումբին՝ պարտվելիս լինելով հանդիպման ավարտից 10 րոպե առաջ։ 1953 թվականի հունիսի 14-ին «հնդկացիները» հաղթեցին 2։1 հաշվով՝ գոլերը խփելով 88 և 90-րդ րոպեներին։

Իսկ կատալոնական ակումբը 1998 թվականից ի վեր առաջին անգամ պարտվեց պաշտպոնական հանդիպման շրջանակում՝ հաղթելով հանդիպման ավարտից 10 րոպե առաջ։ 1998 թվականի նոյեմբերին «Օվեյդոն» հաղթեց «կապտանռնագույններին»՝ հաղթական գնդակները խփելով 85 և 90-րդ րոպեներին։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023