Ատլետիկի հարձակվողը Լա լիգայի բացարձակ ռեկորդ է սահմանել

Ատլետիկի հարձակվողը Լա լիգայի բացարձակ ռեկորդ է սահմանել

02/10/2021 - 12:15

Լա լիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում «Ատլետիկ Բիլբաոն» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Ալավեսին»։

Բասկյան ակումբի կազմից այդ հանդիպմանը մասնակցել է նաև հարձակվող Ինյակի Վիլիամսը։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 27-ամյա հարձակվողը Լա լիգայի շրջանակում անցկացրել է 203-րդ անընդմեջ հանդիպումը։

Այդ ցուցանիշով Վիլիամսը Լա լիգայի շրջանակում անընդմեջ հանդիպումների մասնակցության բացարձակ ռեկորդ է սահմանել` շրջանցելով «Ռեալ Սոսիեդադի» նախկին պաշտպան Խուան Անտոնիո Լարաինգային։

27-ամյա հարձակվողը 2016 թ. ապրիլի 20-ից ի վեր Լա լիգայի շրջանակում որևէ հանդիպում բաց չի թողել որակազրկման կամ էլ վնասվածքի պատճառով։

Վիլիամսը Լա լիգայի շրջանակում վերջին անգամ որևէ հանդիպում բաց թողել է 2016 թ. ապրիլի 17-ին, երբ, ազդրի վնասնածքի պատճառով, հայտավորված չի եղել Լա լիգայի 2015/16 մրցաշրջանի 33-րդ տուրի «Մալագա» 0:1 «Ատլետիկ» հանդիպմանը։

Հավելենք, որ Ինյակի Վիլիամսն «Ատլետիկի» սան է և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 303 հանդիպում` դառնալով 69 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023