Ատալանտան հաղթեց Կալյարիին` ներխուժելով լավագույն քառյակ🎥

Ատալանտան հաղթեց Կալյարիին` ներխուժելով լավագույն քառյակ🎥

07/11/2021 - 01:39

Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց «Կալյարիի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Բերգամոն ներկայացնող ակումբի ֆուտբոլիստներն ունեին տարածքային ու խաղային առավելություն և հաղթեցին 2:1 հաշվով։

«Ատալանտայի» կազմից աչքի ընկան Մարիո Պաշալիչն ու Դուվան Սապատան։

«Կալյարիի» միակ գոլն էլ խփեց Ժոաո Պեդրոն։

Հավելենք, որ հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։

Այս հաղթանակից հետո «Ատալանտան» վաստակեց 22 միավոր, շրջանցեց «Ռոմային» ու բարձրացավ 4-րդ հորիզոնական։

«Կալյարին» մնաց 6 միավորով և եզրափակում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023