Ատալանտան շարունակում է հրաշքներ գործել?

Ատալանտան շարունակում է հրաշքներ գործել?

20/02/2020 - 01:57

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Ատալանտան» «Սան-Սիրո» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ՝ գրեթե լուծելով քառորդ եզրափակչի հարցը։ Ջամպիերո Գասպերինիի սաները ունեին գերվստահ տեսք և հաղթեցին 4։1 հաշվով։

Առաջին խաղակեսում Բերգամոն ներկայացնող ակումբը երկու անգամ գրավեց Խաումե Դոմենեկի պաշտպանած դարպասը։ 16-րդ րոպեին Ալեխանդրո Գոմեսի եզրից կատարած փոխանցումը եզրափակեց Հանս Հատեբուրը, 42-րդ րոպեին տուգանային հրապարակի մատույցներից կատարած գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Յոսիպ Իլիչիչը։

Ընդհանուր առմամբ առաջին կեսն անցավ տատներերի առավելությամբ, «Վալենսիայի» գրոհներից հիշատակվեց միայն 31-րդ րոպեին Ֆերան Տորեսի դրվագը, երբ նրա հարվածից հետո գնդակը շոյեց դարպասաձողը՝ լքելով խաղադաշտը։

Երկրորդ խաղակեսի միջնամասը շոկային ստացվեց «Վալենսիայի» համար։ 57-րդ րոպեին Ռեմո Ֆրոյլերը ձախ եզրից կատարած պտտեցրած հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ, իսկ 63-րդ րոպեին արագ հակագրոհի շնորհիվ դուբլի հեղինակ դարձավ Հանս Հատեբուրը։

66-րդ րոպեին Ալբերտ Սելադեսի թիմը կարողացավ մեկ գնդակ հետ բերել․ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Դենիս Չերիշևը։ Խփած գնդակից հետո վալենսիական ակումբը նետվեց առաջ՝ փորձելով պատասխան խաղից առաջ ևս մեկ գնդակ հետ բերել, սակայն հաշվի մեջ այլևս փոփոխություն չեղավ։

Ասպիսով, Ջանպիերո Գասպերինիի թիմը շարունակում է հրաշքներ գործել՝ գործնականում նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023