Ատալանտան շարունակում է անհավանական ֆուտբոլ ցուցադրել?

Ատալանտան շարունակում է անհավանական ֆուտբոլ ցուցադրել?

15/07/2020 - 10:13

Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի մեկնարկային հանդիպման շրջանակում «Ատալանտան» մրցեց հետնապահների թվում ընթացող «Բրեշիայի» նկատմամբ։

Ջանպիերո Գասպերինիի թիմը հերթական անգամ ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց՝ քարը քարի վրա չթողնելով մրցակցին։ Բերգամոն ներկայացնող ակումբը հերթական անգամ մրցակցի դարպասը 3 գոլից ավելի ուղարկեց՝ խփելով 6 գնդակ։ Խաղն ավարտվեց 6։2 հաշվով։

«Ատալանտայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մարիո Պաշալիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարտեն դե Ռոնը, Դուվան Սապատան, ինչպես նաև Ռուսլան Մալինովսկին։ «Բրեշիայի» գոլերը խփեցին Էռնեստո Տորեգրոսան և Նիկոլաս Շպալեկը։

Հավելենք, որ «Ատալանտան» պաշտոնական խաղերում վերջին անգամ պարտվել է սույն թվականի հունվարի 20-ին և անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 15-ի, որոնցից 13-ն ավարտել է հաղթանակով։

Այս հաղթանակից հետո «Ատալանտան» վաստակեց 70 միավոր, շրջանցեց «Լացիոյին» և «Ինտերին»՝ բարձրանալով երկրորդ հորիզոնական։ «Բրեշիան» 21 միավորով նախավերջինն է։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023