Ատալանտան մեծ դժվարությամբ կոտրեց Յանգ Բոյսի դիմադրությունը🎥

Ատալանտան մեծ դժվարությամբ կոտրեց Յանգ Բոյսի դիմադրությունը🎥

29/09/2021 - 22:40

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ատալանտան» F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Յանգ Բոյսի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Բերգամոն ներկայացնող ակումբն ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն և մեծ ճնշում էր գործադրում «Յանգ Բոյսի» դարպասապահ Դավիդ ֆոն Բալմոսի պաշտպանած դարպասի դիմաց։

Չնայած մեծ առավելությանը` Ջանպիերո Գասպերինիի սաները մրցակցի դարպասն ուղարկեցին ընդամենը մեկ գնդակ։

«Ատալանտայի» հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեց Մատեո Պեսինան։

Այս հաղթանակից հետո «Ատալանտան» վաստակեց 4 միավոր և գլխավորեց F խումբը։

Շվեյցարական ակումբն իր անվան դիմաց ունի 3 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վիլյառեալ»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023