Ատալանտան կրկին իր գլխից վերև է ցատկում🎥

Ատալանտան կրկին իր գլխից վերև է ցատկում🎥

10/12/2020 - 00:14

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Այաքսը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։

Այս խաղով վճռվում էր, թե D խմբից որ ակումբն է լինելու երկրորդ հաջողակը, որը կնվաճի 1/8 եզրափակչի ուղեգիր։

Խաղի հենց մեկնարկից հոլանդական ակումբը տիրեց նախաձեռնությանը՝ փորձելով միանգամից վճռել խաղի ելքը, սակայն խաղակեսի միակ լուրջ վտանգավոր պահը ստեղեցին հյուրերը, երբ Մարտեն դե Ռոնը հայտնվեց հարվածային դիրքում, բայց նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

Երկրորդ խաղակեսում «Այաքսի» գրոհներն ավելի սուր էին, քանի որ Էրիկ Տեն Հագի սաները հասկանում էին, որ այլևս կորցնելու ոչինչ չունեն։ Տատներերը երկրորդ խաղակեսում աչքի ընկնելու լավ պահեր ունեին, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Կլաս-Յան Հունտելարը և Դևի Կլասենը։

79-րդ րոպեին ամստերդամյան ակումբը մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը։ Հենց այդ դրվագն էլ վճռորոշ եղավ, քանի որ 85-րդ րոպեին Լուիս Մուրիելն առաջ մղեց «Ատալանտային», իսկ, ինչպես պարզվեց հետագայում, այդ գոլը դարձավ հաղթական, քանի որ «Այաքսն» արդեն ուժ չուներ, որպեսզի փրկի խաղը, սակայն նույնիսկ ոչ-ոքին բավարար չէր լինի խմբից դուրս գալու համար։

D խմբի մյուս խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս միավորը կիսեց «Միդյուլլանի» հետ, իսկ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի գոլը խփեց Մոհամեդ Սալահ, որին պատասխանեց Ալեքսանդեր Շոլցը։

Այսպիսով, D խմբումը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը․

1․ «Լիվերպուլ» – 13 միավոր

2․ «Ատալանտա» – 11 միավոր

3․ «Այաքս» – 7 միավոր

4․ «Միդյուլլան» – 2 միավոր

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023