Ավստրիայի հավաքականը 2020-ի ամռանը նույնպես կմասնակցի Եվրոյին․ Ավստրիա 2։1 Հյ․ Մակեդոնիա?

Ավստրիայի հավաքականը 2020-ի ամռանը նույնպես կմասնակցի Եվրոյին․ Ավստրիա 2։1 Հյ․ Մակեդոնիա?

17/11/2019 - 02:23

Եվրո-2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Ավստրիայի հավաքականը սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։

Ավստրիացիների կազմում գոլերը հեղինակեցին Դավիդ Ալաբան և Շտեֆան Լայները, իսկ մակեդոնացիների կազմում խաղավարտին մոտ աչքի ընկավ Վլադկո Ստոյանովսկին։

Ասպիսով, Ավստրիայի հավաքականը միացավ Անգլիայի, Չեխիայի, Ուկրաինայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Խորվաթիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի և Բելգիայի հավաքականներին՝ նվաճելով Եվրոպայի առաջնության բաղձալի ուղեգիրը։

Այս խմբում կայացավ նաև Իսրայել – Լեհաստան հանդիպումը, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։2։

Հյուրերի կազմում գոլերը գրանցվեցին Գժեգոժ Կրիխովկայի և Կշիշտոֆ Պյոնտեիկ անվան դիմաց, իսկ տանտերերից միակ գնդակը խփեց Մունաս Դաբբուրը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023