Ասենսիոն ու Լուկասը Ռեալին  բարձրացնում են առաջին հորիզոնական 🎥

Ասենսիոն ու Լուկասը Ռեալին բարձրացնում են առաջին հորիզոնական 🎥

03/01/2021 - 01:51

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Սելտային» և առանց լուրջ դժվարությունների կարողացավ 2։0 հաշվով հաղթել մրցակցին։

Հանդիպման մեկնարկից 6 րոպե անց «սերուցքայիններն» արդեն հաղթում էին 1։0 հաշվով․ Մարկո Ասենսիոյի բարձրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով հաշիվը բացեց կիսապաշտպան Լուկաս Վասկեսը։ Չնայած փոխնիփոխ գրոհներին՝ թիմերն ընդմիջման գնացին նույն հաշվով։

Երկրորդ խաղակեսը նոր էր մեկնարկել, երբ 53-րդ րոպեին նույն Մարկո Ասենսիոն արդեն գոլ գրանցեց իր անվան դիմաց, իսկ գոլային փոխանցումը նա ստացավ Լուկաս Վասկեսից՝ 2։0։ Ինչպես հետագայում պարզվեց, Ասենսիոյի գոլն այս խաղում վերջինն էր։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 36 միավոր և ժամանակավորապես հանգրվանեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ «Սելտան» 23 միավորով մնաց 8-րդ հորիզոնականում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023