Ասենսիոյի սուպեր գոլը հաղթանակ պարգևեց Ռեալին Գրանադայի դեմ խաղում🎥

Ասենսիոյի սուպեր գոլը հաղթանակ պարգևեց Ռեալին Գրանադայի դեմ խաղում🎥

07/02/2022 - 02:05

Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Գրանադայի» դեմ։

«Արքայական» ակումբը հանդիպման մեծ մասում ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն` միայն մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

«Գրանադայի« ֆուտբոլիստները մինչև 74-րդ րոպե դիմացան ճնշմանը, սակայն Մարկո Ասենսիոն հիշեցրեց իր ֆիրմային հեռահար հարվածների մասին` դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։

Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 53 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Գրանադան», 24 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023