Առբելոան իր հետ նոր ակումբ կարող է տանել «Ռեալի» շատ խաղացողների
Մադրիդի «Ռեալի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Առբելոան նոր ակումբում աշխատանքի անցնելու դեպքում կկարողանա պայմանագիր ստորագրել «Լոս բլանկոսի» մի շարք խաղացողների, հաստատում է Marca-ն։
Մադրիդյան գրանդը 43-ամյա մասնագետին թույլ կտա պայմանագիր ստորագրել ակումբի երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» ֆուտբոլիստների հետ։ Իսպանացի մարզիչը մեծ հարգանք է վայելում երիտասարդ խաղացողների շրջանում։
«Արքայական ակումբից» կարող են հեռանալ Գոնսալո Գարսիան, Սեսար Պալասիոսը, Մանուել Անխելը, Տիագո Պիտարչը, Խորխե Սեստերոն, Դանիել Յանեսը, Դիեգո Ագուադոն, Խեսուս Ֆորտեան, Դավիդ Խիմենեսը և Մանուել Սերանոն։
«Ռեալում» աշխատելու ժամանակահատվածում Առբելոան գրեթե անսահամանափակ վստահություն ուներ երիտասարդ խաղացողների հանդեպ, ուստի այն ակումբը, որն աշխատանքի կհրավիրի նրան, կարող է հույս ունենալ վերոնշյալ ֆուտբոլիստների` ինչպես տրանսֆերների գնման, այնպես էլ վարձակալության։
«Սերուցքայիններն» Առբելոայի գլխավորությամբ հանդես եկան 2025/26 մրցաշրջանի երկրորդ հատվածում` 28 խաղում տանելով 18 հաղթանակ, գրանցելով 2 ոչ-ոքի, կրելով 8 պարտություն։
Մարզիչը գլխավորել է նաև «Ռեալի» տարբեր տարիքային թիմեր, այդ թվում` «Կաստիլիան»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալվարո Առբելոա, Գոնսալո Գարսիա, Դանիել Ագուադո, Դանիել Յանես, Դավիդ Խիմենես, Խեսուս Ֆորտեա, Խորխե Սեստերո, Մանուել Սերանո, Ռեալ Մադրիդ, Սեսար Պալասիոս, Տիագո Պիտարչ, տրանսֆերներ