Պելե․ «Շնորհավորում եմ պաշտոնական խաղերում իմ ռեկորդը գերազանցելու  համար»

Պելե․ «Շնորհավորում եմ պաշտոնական խաղերում իմ ռեկորդը գերազանցելու համար»

15/03/2021 - 12:25

Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում առաջնության վերջին տարիների չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ։

Թուրինյան ակումբին հաղթանակ պարգևեցին Կրիշտիանու Ռոնալդուի գոլերը, ով առաջին կեսում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Այդ խաղից հետո բազմաթիվ աղբյուրներ գրեցին և հայտարարեցին, որ պորտուգալացի ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում խփել է իր 770-րդ գնդակը՝ գերազանցելով Պելեի ցուցանիշը, ում անվան դիմաց կա 767 գոլ։

«Ֆուտբոլի արքան» անձամբ հաստատել է այդ իրադարձությունը՝ Instagram-ի իր պաշտոնական օգտահաշվում կատարելով հետևյալ գրառումը․

«Կրիշտիանու, կյանքը միայնակ թռիչք է։ Յուրաքանչյուրս ունենք մեր սեփական ճամփորդությունը, և որքան գեղեցիկ է քոնը։ Ես հիանում եմ քեզնով, սիրում եմ դիտել քո խաղը, ինչը որևէ մեկի համար գաղտնիք չէ։

Շնորհավորում եմ պաշտոնական խաղերում իմ ռեկորդը գերազանցելու համար։ Ցավում եմ միայն, որ չեմ կարող այս պահին քեզ գրկել»,- գրել է Պելեն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023