Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներն՝ ըստ KPMG-ի

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներն՝ ըստ KPMG-ի

16/05/2021 - 12:17

Աշխարհահռչակ KPMG ընկերությունը թարմացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը, որը ներկայացնում է Globo Esporte-ն։

Անփոփոխ առաջատարը, բավական մեծ տարբերությամբ, Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։ Նրա արժեքը 189 միլիոն եվրո է գնահատվում։

Երկրորդ տեղ է բարձրացել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը (131 միլիոն), իսկ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը երկրորդից նահանջել է երրորդ տեղ (127 միլիոն)։

Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև հետևյալ ֆուտբոլիստները․

4․ Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ») – 121 մլն

5․ Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի») – 119 մլն

6․ Նեյմար (ՊՍԺ) – 116 մլն

7․ Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի») – 113 մլն

8-10․ Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ») – 110 մլն

8-10․ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 110 մլն

8-10․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») – 110 մլն

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023