Գրիզմանը հաստատել է․ նա Fantasy-ի իր թիմում «գնել» է Զախարյանին

Գրիզմանը հաստատել է․ նա Fantasy-ի իր թիմում «գնել» է Զախարյանին

13/04/2021 - 17:42

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը Score.com կայքի միջոցով խաղում է հանարհայատ «Fantasy Football» խաղը։

Համացանցում տեղեկություն տեղեկություն տարածվեց, որ ֆրանսիացի հարձակվողն իր թիմում «գնել» է «Դինամո Մոսկվայի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին։

Twitter-ի «Zuraw» անունով օգտատերը գրառում է կատարել և նշել է, որ Գրիզմանը յուրահատուկ ընտրություն է կատարել՝ «գնելով» Արսեն Զախարյանին։

Այդ գրառմանն անձամբ արձագանքել է հենց Անտուան Գրիզմանը ՝ տեղադրելով այս էմոջիները․ 💪💪։

Այդ գրառման տակ մեկնաբանություն է թողել նաև «Դինամո Մոսկվան»՝ գրելով․

«Տրամաբանական քայլ։ Հաճելի է, որ դուք լավ եք գլուխ հանում ֆուտբոլից»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023