Կասանո․ «Կոնտեն հասկանո՞ւմ է, որ ինքը  Գվարդիոլան չէ․ Ինտերը ծիծաղելի տեսք ուներ ՉԼ-ում»

Կասանո․ «Կոնտեն հասկանո՞ւմ է, որ ինքը Գվարդիոլան չէ․ Ինտերը ծիծաղելի տեսք ուներ ՉԼ-ում»

02/03/2021 - 15:43

Իտալիայի հավաքականի, «Ռոմայի», «Ռեալի», «Միլանի» և «Ինտերի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» ունեցած մրցելույթների մասին․

«Վերջին հինգ խաղերի ընթացքում, ինչպես Քրիստիան Էրիկսենը, այնպես էլ «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստները, բոլորովին այլ ֆուտբոլ են ցուցադրում։ Երկուսուկես ամիս առաջ ակումբը սկսեց վստահություն ձեռք բերել, սակայն ֆուտբոլ խաղում է ոչ թե «Ինտերը», այլ «Ատալանտան»։

«Ինտերը» նահանջում է, սպասում է, թե երբ է մրցակիցն սկսելու պրեսինգի դիմել, ինչից հետո էլ գնդակը նետում է դեպի Լուկակուն։ «Ինտերը» պարտավոր է հաղթել «Սկուդետոն» և կանի դա, սակայն նրանք լավ ֆուտբոլ չեն խաղում։

Այ, ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» խաղում են։ «Ինտերը», պարզապես, ծիծաղելի տեսք ուներ Չեմպիոնների լիգայում, նրանք նույնիսկ «Շախտյորից» վատ տեսք ունեին։

«Ներաձուրիները» մինչ այժմ լավ ֆուտբոլ չեն խաղում, հատկապես՝ Եվրոպայում, իսկ Իտալիայում շաբաթը մեկ անգամ ես դուրս գալիս դաշտ։

Եթե Անտոնիո Կոնտեն մեծ սխալներ է թույլ տալ, ապա դա իր խնդիրն է։ Նա չի՞ հասանում, որ ինքը Գվարդիոլան չէ։ Ո՞ւր է Չեմպիոնների լիգային համախատասխան խաղը։ Նա մեզ հիմարի տեղ է դրել, սակայն ես կույր չեմ։ Իտալիայի առաջնությունում միջակություն է, սակայն միջազգային մակարդակով լրիվ այլ ֆուտբոլ են խաղում»,- նշել է Կասանոն Bobo TV-ին տված հարցազրույցի ժամանակ, որը մեջբերում է Calciomercato․com-ը։

Հավելենք, որ «Ինտերը», Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 24 խաղից հետո, վաստակել է 56 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Միլանից» առաջ անցնելով 4 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023