Ինիեստա. Տարօրինակ կլինի խաղալ իմ ամբողջ կյանքի խաղի դեմ

Ինիեստա. Տարօրինակ կլինի խաղալ իմ ամբողջ կյանքի խաղի դեմ

21/07/2019 - 16:42

«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան կիսվել է «Բարսելոնայի» դեմ կայանալիք ընկերական խաղից իր սպասումներով.

«Անկասկած դա կլինի յուրահատուկ խաղ բոլորի համար: Տարօրինակ կլինի խաղալ Բուսկետսիի, Ալբայի, Ռակիտիչի և մյուսների դեմ: Առհասարակ, տարօրինակ կլինի խաղալ իմ ամբողջ կյանքի թիմի դեմ:

Դա ինձ համար շատ էմոցիոնալ օր կլինի: Հուսով եմ, որ մենք բոլորս կվայելենք այն, և «Վիսել Կոբեի» երկրպագուները կուրախանան՝ դիտելով հիանալի խաղ»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

«Վիսել Կոբե» – «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է հուլիսի 27-ին:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023