Պաշտոնական․ Ինիեստան երկարաձգեց պայմանագիրը Վիսել Կոբեի հետ

Պաշտոնական․ Ինիեստան երկարաձգեց պայմանագիրը Վիսել Կոբեի հետ

11/05/2021 - 23:35

Ինչպես տեղեկացնում է ճապոնական «Վիսել Կոբեի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել Անդրես Ինիեստայի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ըստ նոր պայմանագրի՝ 37-ամյա ֆուտբոլիստը ակումբում կմնա մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Անդրես Ինիեստան իր կարիերայի մեծ մասը՝ 2002-2018 թթ․ հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում։ 2018-ին իսպանացի կիսապաշտպանը համալրեց ճապոնական ակումբի շարքերը, որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 77 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 18 գոլային փոխանցման հեղիակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023