Անգլիան կամային հաղթանակ տոնեց Իտալիայի նկատմամբ` նվաճելով  Եվրո-2024-ի ուղեգիր🎥

Անգլիան կամային հաղթանակ տոնեց Իտալիայի նկատմամբ` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր🎥

18/10/2023 - 00:47

Եվրո-2024-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Անգլիայի հավաքականը C խմբի շրջանակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Իտալիայի ընտրանու դեմ։

Հանդիպումը «երեք առյուծների համար» բավական անհաջող մեկնարկեց, քանի որ արդեն 15-րդ րոպեին Ջանլուկա Սկամական առաջ մղեց «սկուադրա աձուրիին»։

Այդուհանդերձ, հետագայում Գարեթ Սաութգեյթի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց և երեք անգամ գրավեց Ջանլուիջի Դոնարումայի դարպասը։

Անգլիացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ գոլ էլ խփեց Մարկուս Ռեշֆորդը` օգնելով իրենց թիմին հաղթել 3:1 հաշվով։

C խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Մալթա 1:3 Ուկրաինա

Խումբը 8-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Անգլիա (անցկացրած 6 խաղ) – 16 միավոր
  2. Ուկրաինա (անցկացրած 7 խաղ) – 13
  3. Իտալիա (անցկացրած 6 խաղ) – 10
  4. Հյուսիսային Մակեդոնիա (անցկացրած 6 խաղ) – 7
  5. Մալթա (անցկացրած 7 խաղ) – 0

Այսպիսով, Անգլիայի հավաքականը նվաժեց Եվրո-2024-ի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023