Անգլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Անգլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

03/09/2023 - 15:23

Անգլիայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

«Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Սեմ Ջոնսթոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերտոն»), Արոն Ռամսդեյլ («Արսենալ)

Պաշտպաններ – Բեն Չիլվել, Լևի Կոլվիլ (երկուսն էլ` «Չելսի»), Լյուիս Դանք («Բրայթոն»), Մարկ Գուեհի («Քրիսթալ Փելաս»), Հարի Մագուայեր («Մանչեսթեր Յունայթեդ»), Ֆիկայո Թոմորի («Միլան», Իտալիա), Կիրան Տրիպիե («Նյուքասլ»), Կայել Վոլքեր («Մանչեսթեր Սիթի»)

Կիսապաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Կոնոր Գալահեր («Չելսի»), Ջորդան Հենդերսոն («Ալ Էթիֆաք», Սաուդյան Արաբիա), Կալվին Ֆիլիպս («Մանչեսթեր Սիթի»), Դեկլան Ռայս («Արսենալ»)

Հարձակվողներ – Էբերեչի Էզե («Քրիսթալ Փելաս»), Ֆիլ Ֆոդեն, Ջեք Գրիլիշ (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի), Հարի Քեյն («Բավարիա», Գերմանիա), Ջեյմս Մեդիսոն («Տոտենհեմ»), Էդի Նկետիա, Բուկայո Սակա (երկուսն էլ` «Արսենալ»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Կալում Վիլսոն («Նյուքասլ»)

Նշենք, որ Լևի Կոլվիլն ու Էդի Նկետիան առաջին անգամ են հրավիրվել Անգլիայի հավաքական։

Հավելենք, որ «երեք առյուծները» Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերի 9-ին կմրցի Ուկրայինայի դեմ, իսկ սեպտեմբերի 12-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շոտլանդիայի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023