Անգլիայի գավաթ. 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը գերխոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Սաութհեմպտոնին🎥

Անգլիայի գավաթ. 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը գերխոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Սաութհեմպտոնին🎥

02/03/2023 - 10:45

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում Երկրորդ լիգան` 4-րդ դիվիզիոնը, ներկայացնող «Գրիմսբի Թաունը» հյուրընկլավելիս մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «Գրիմսբին» հաղթեց 2:1 հաշվով։

«Նավաստիների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Գավան Հոլոհանը, ով երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

«Սրբերի» միակ գոլն էլ խփեց Դուժե Չալետա-Ցարը։

Նշենք, որ «Գրիմսբի Թաունը» 1939 թ. ի վեր առաջ անգամ նվաճեց Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Բրայթոնի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023