Անգլիական գրանդն անձնական պայմանագիր է համաձայնեցրել Հալանդի հետ

Անգլիական գրանդն անձնական պայմանագիր է համաձայնեցրել Հալանդի հետ

19/04/2022 - 11:17

«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, նորվեգացի հարձակվողի կարիերայի հաջորդ ամենահավանական կանգառը «Մանչեսթեր Սիթին» է, որը լրջորեն հետաքրքրված է նրա ծառայություններով։

Աղբյուրի փոխանցմամբ` «քաղաքաբնակներն» արդեն անձնական պայմանագիր են համաձայնեցրել 21-ամյա ֆուտբոլիստի հետ։

Նշվում է, որ Հալանդը «Սիթիի» հետ համաձայնեցրել է 5 տարվա պայմանագիր` շաբաթական 500 հազ. ֆունտ ստերլինգ աշխատավարձով։

Այդ տեղեկությունը հաստատում է նաև իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, ում ունեցած տեղեկություններւ համաձայն, Հալանդը մանկունյական ակումբի կազմում վաստակելու է տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ։

Եթե գործարքը կայանա, ապա նորվեգացի գոլահարը կդառնա Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը և կշրջանցի Կևին դե Բրույնեին («Մանչեսթեր Սիթի»), ով շաբաթական վաստակում է 385 հազ. ֆունտ ստերլինգ։

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» Հալանդին գնելու համար ակտիվացնելու է նրա պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը կազմում է 75 մլն եվրո։

Սպասվում է, որ եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրվածի, ապա «քաղաքաբնակները» գործարքն ավարտին կհասցնեն արդեն առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը «Բորուսիա Դորտմունդի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 85 հանդիպում` դառնալով 82 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023