Անգլիական գրանդը կարծում է, որ Ռեալն ու Բորուսիան Բելինգհեմի տրանսֆերային արժեքի հարցում չեն հասնի համաձայնության և շարունակում  է մնալ նրա  համար մղվող պայքարում

Անգլիական գրանդը կարծում է, որ Ռեալն ու Բորուսիան Բելինգհեմի տրանսֆերային արժեքի հարցում չեն հասնի համաձայնության և շարունակում է մնալ նրա համար մղվող պայքարում

12/05/2023 - 17:33

«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ապագան շարունակում է մնալ անորոշ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիացի կիսապաշտապանին ձեռք բերելուն ամենամոտը «Ռեալ Մադրիդն» է, որն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել 19-ամյա ֆուտբոլիստի հետ:

Այդուհանդերձ, ըստ ESPN-ի տեղեկությունների, «Մանչեսթեր Սիթին» նույնպես շարունակում է մնալ Բելինգհեմի համար մղվող պայքարում, քանի որ «քաղաքաբնակները» կարծում են, որ «Ռեալն» ու «Բորուսիան» ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի հարցում չեն հասնի համաձայնության:

«Սիթիի» ղեկավարները նման տպավորություն ունեն, քանի որ «արքայական» ակումբը նույնպես դեռևս փակված չի համարում Բելինգհեմի գործարքը:

«Սերուցքայինները» դեռևս պետք է բանակցություններ վարեն «Բորուսիայի» ղեկավարության հետ՝ հստակեցնելու անգլիացի կիսապաշտպանի տրանսֆերային վերջնական արժեքը:

Բացի դրանից, «Ռեալը» զգուշանում է «Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական հզորությունից և կայունությունից և հույսը դնում է Բելինգհեմի՝ «արքայական» ակումբ տեղափոխվելու ցանկության վրա:

ESPN-ը հաստատում է նաև, որ մանկունյանական ակումբի տրանսֆերային հարցերով ղեկավարները նախնական բանակցություններ են վարել Բելինգհեմի գործակալների հետ, սակայն դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չեն կատարել նրան:

Նշենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Բելինգհեմը դառնալու է «Ռեալի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը, որի դիմաց «արքայական» ակումբը պատրաստ է վճարել  130 մլն ֆունտ (148 մլն եվրո):

Հավելենք, որ Ջուդ Բելինգհեմը «Բորուսիայի» շարքերը համալրել է 2020 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 131 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023