Անգլիական գրանդը լրջորեն հետաքրքրված է Ռաֆայել Լեաուի ծառայություններով

Անգլիական գրանդը լրջորեն հետաքրքրված է Ռաֆայել Լեաուի ծառայություններով

18/04/2022 - 15:08

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, պորտուգալացի հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։

Աղբյուրի փոխանցմամբ` «քաղաքաբնակները» բանակցություններ են սկսել 22-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

Նշվում է, որ «ռոսոներիները» Լեաուի վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 70 մլն եվրո, սակայն մանկունյական ակումբը մտադիր չէ այդքան գումար վճարել նրա տրանսֆերի դիմաց։

Հաղորովում է, որ «Միլանն» էլ քայլեր է ձեռնարկում, որպեսիզ Լեաուին պահի իր շարքերում ու մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել պորտուգալացի հարձակվողին` տարեկան 4.5 մլն եվրո աշախատավարձով։

Այդուհանդերձ, Լեաուն դեռևս որևէ պատասխան չի տվել միլանյան ակումբի առաջարկին։

Հավելենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 36 հանդիպում` դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023