Անգլիական գրանդը բանակցություններ է սկսել Օբլակի գործակալի հետ

Անգլիական գրանդը բանակցություններ է սկսել Օբլակի գործակալի հետ

28/07/2020 - 11:37

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը բազմիցս նշել ու ակնկարկել է, որ դժգոհ է թիմի հիմնական դարպասապահ Կեպա Արիսաբալագայի խաղից։ Անգլիացի մասնագետը մտադիր է նոր բարձրակարգ դարպասապահ գնել։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «ազնվականները» հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդի» դարպասապահ Յան Օբլակի ծառայություններով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցել սլովենացի դարպասապահի գործակալի հետ։ «Չելսիի» ղեկավարները հասկանում են, որ ֆինանսական առումով բարդ տրանսֆեր է սպասվում, սակայն ակումբի տնօրենների խորհրիդ անդամ Մարինա Գրանովսկայան ամեն ինչ կանի, որպեսզի 27-ամյա դարպասապահը ժամանի Լոնդոն։

Ինչ վերաբերվում է Կեպայի ապագային, ապա հավանական է, որ նա կվերադառնա իսպանական Լա լիգա։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023