Անգլիական ակումբը պատրաստ է գնել Բրեյթվեյթին

Անգլիական ակումբը պատրաստ է գնել Բրեյթվեյթին

05/08/2020 - 15:51

«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը, հնարավոր է, կարիերան շարունակի անգլիական Պրեմեիր լիգայում։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 29-ամյա դանիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը բանակցություններ են վարում, որոնք ընթանում են բավականին հաջող։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է խաղացողի դիմաց վճարել 20 մլն եվրո։ Նշվում է, որ «մրճահարները» դեռևս ապրիլից են հետաքրքրված Բրեյթվեյթի ծառայություններով։

Հիշեցնենք, որ Մարտին Բրեյթվեյթը սույն թվականի փետրվարին է համալրել «Բարսելոնայի» շարքերը։ Կատոլանական ակումբն օգտվեց Լա լիգայի կանոնակարգի այն կետից, ըստ որի, եթե խաղացողներից մեկը մրցաշրջանի ընթացքում շարքից դուրս է մնում 6+ ամսով, ապա տվյալ ակումբին թույլատրվում է ներքին շուկայից ձեռք բերել ցանկացած դիրքի ֆուբտոլիստի։ Այդ ժամանակ «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն ծանր վնասվածք էր ստացել, իսկ նրա փոխարեն «բլաուգրանասի» ղեկավարները «Լեգանեսից» 18 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեցին 29-ամյա Բրեյթվեյթին։

Հավելենք, որ Բրեյթվեյթն անգլիական ակումբում հանդես գալու փորձ արդեն ունի․ նա 2017-2019 թվականներին ներկայացրել է Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոն», սակայն այդ ընթացքում վարձավճարով հանդես է եկել նաև «Բորդոյում» և «Լեգանեսում»։

Ընթացիկ մրցաշրջանում դանիացի հարձակվողը մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, որից միայն 1-ն է գրանցվել «Բարսայի» կազմում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023