Այսօր կմեկնարկի ԱԱ-2026-ը 🎥
Այսօր` հունիսի 11-ին, կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 2026թ. առաջնությունը։
Մրցաշարն առաջին անգամ կանցկացվի երեք երկրում` ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Մունդիալին նաև առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։
ԱԱ-2026-ի բացման խաղում Մեքսիկայի հավաքականը A խմբում Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» ստադիոնում կմրցի Հարավաֆրիկյան Հանրապետության թիմի դեմ, մեկնարկը` ժամը 23:00-ին։
Ի դեպ, նույն խաղով մեկնարկել է նաև ԱԱ-2010-ը։ Այդ ժամանակ կողմերը գրանցել են 1:1 հաշիվը, իսկ մրցաշարը կայանում էր ՀԱՀ-ում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml