Այսօր կկայանա Ուրարտու – Զրինսկի հանդիպումը

Այսօր կկայանա Ուրարտու – Զրինսկի հանդիպումը

11/07/2023 - 09:56

Այսօր` հուլիսի 11-ին, կմեկնարի Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման առաջին փուլը։

Այդ փուլի առաջին հանդիպման շրջանակում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Ուրարտուն» սեփական հարկի տակ կմրցի Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիի» դեմ։

Նշենք, որ այս դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում մրցելու է «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) – «Սվիֆթ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի դեմ։

Ավելացնենք, որ «Ուրարտու» – «Զրինսկի» դիմակայության պարտվողը պայքարը շարունակելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որի շրջանակում մրցելու է «Շերիֆ» (Մոլդովա) – «Ֆարուլ» (Ռումինիա) զույգի պարտվողի դեմ։

Հավելենք, որ «Ուրարտու» – «Զրինսկի» հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023