Այսօր կկայանա Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը

Այսօր կկայանա Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը

09/10/2022 - 10:33

Այսօր` հոկտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 14:00-ից սկսած` Մայնի Ֆրանկֆուրտի «Ֆեսթհալե» համերգների սրահում կկայանա Եվրո-2024-ի որակավորկան փուլի վիճակահանությունը։

Վիճակահանության զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ – Հոլանդիա, Խորվաթիա, Իսպանիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Բելգիա, Հունգարիա, Շվեյցարիա, Լեհաստան

Երկրորդ զամբյուղ – Ֆրանսիա, Ավստրիա, Չեխիա, Անգլիա, Ուելս, Իսրայել, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Շոտլանդիա, Ֆինլանդիա

Երրորդ զամբյուղ – Ուկրաինա, Իսլանդիա, Նորվեգիա, Սլովենիա, Իռլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա, Ռումինիա, Հայաստան

Չորրորդ զամբյուղ – Վրաստան, Հունաստան, Թուրքիա, Ղազախստան, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան, Կոսովո, Բուլղարիա, Ֆարերյան Կղզիներ, Հյուսիսային Մակեդոնիա

Հինգերորդ զամբյուղ – Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս, Բելառուս, Լիտվա, Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա, Մոլդովա, Մալթա

Վեցերորդ զամբյուղ – Անդորրա, Սան Մարինո, Լիխտենշտեյն

Նշենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլը կկայանա 2023 թ. մարտի 23-ից նոյեմբերի 21-ը։

Ինչ վերաբերում է մրցաշարի եզրափակիչ փուլին, ապա այն կկայանա 2024 թ. հունիսի 14-ից հուլիսի 14-ը` Գերմանիայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023