Այաքսի հարձակվողը մահացել է ավտովթարի հետևանքով

Այաքսի հարձակվողը մահացել է ավտովթարի հետևանքով

31/07/2021 - 17:53

Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբի 16-ամյա հարձակվող Նոա Գեսերը մահացել է ավտովթարի հետևանքով։

««Այաքսը» խորապես ցավում է պատանի ֆուտբոլիստ Նոա Գեսերի մահվան առթիվ։ Մեր բոլոր մտքերն այժմ կապված են նրա ընտանիքի, ընկերների և հարազատների հետ»,- նշված է Ամստերդամը ներկայացնող ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Ըստ De Telegraaf-ի ունեցած տեղեկությունների` դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ի երեկոյան։ Նոա Գեսերի վարած մեքենան մտել է հանդիպակաց գոտի` բախվելով տաքսիին։

Աղբյուրի փոխանցմամբ` Գեսերի հետ եղել է նաև նրա 18-ամյա եղբայրը, ով նույնպես մահացել է, իսկ տաքսիի վարորդը հոսպիտալացվել է։

Հավելենք, որ Նոա Գեսերը «Այաքսի» համակարգին միացել էր 2018 թվականին, իսկ 2021/22 մրցաշրջանում պետք է նորամուտը նշեր ակումբի Մ-17 տարեկանների թիմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023