Հոլանդիայում չեմպիոնն անփոփոխ է

Հոլանդիայում չեմպիոնն անփոփոխ է

03/05/2021 - 22:06

Էրեդիվիզիայում Այաքսին հավասար չկար նաև այս տարի։ Էրիկ տեն Հագի թիմն այս տիտղոսը նվաճում է 5-րդ անգամը վերջին 10 տարիների ընթացքում։

Հոլանդիայի առաջնության նախորդ մրցաշրջանը համավարակի պատճառով ընդհատվեց և չեմպիոնն այդպես էլ ի հայտ չեկավ, իսկ 2018-19 մրցաշրջանի հաղթողը նորից Ամստերդամը ներկայացնող ամենատիտղոսակիր թիմն էր։

Այս հաղթանակը Այաքսի համար 35-րդն էր պատմության ընթացքում։

Սրանից երկու շաբաթ առաջ էլ տեն Հագի թիմը նվաճեց Հոլադիայի գավաթը՝ այսպիսով ներքին դուբլ գրանցելով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Այաքսի գլխավոր մարզիչն էլ երկարաձգել է պայմանագիրը մինչև 2023 թվականի ամառ։

Շնորհավորում ենք Այաքսի հայ և մյուս բոլոր երկրպագուներին այս նվաճումների կապակցությամբ ու մաղթում նոր հաղթանակներ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023