Այաքսը շարունակում է հաղթարշավը` առավելության հասնելով Բեշիկթաշի նկատմամբ🎥

Այաքսը շարունակում է հաղթարշավը` առավելության հասնելով Բեշիկթաշի նկատմամբ🎥

28/09/2021 - 22:59

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Այաքսը» C խմբի շրջանաշում «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց «Բեշիկթաշի» դեմ։

Էրիկ Տեն Հագի սաները պարզապես որևէ շանս չտվեցին մրցակցին ու ողջ հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն թուրքական ակումբի նկատմամբ։

Չնայած այդ առավելությանը` «Այաքսն» ընդամենը երկու գնդակ ուղարկեց «Բեշիկթաշի» դարպասը, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Սթիվեն Բերգեյսն ու Սեբաստիան Հալերը։

Հալերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում խփել է արդեն 5 գոլ ու վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների պայքարը։

Հավելենք, որ Ամստերդամը ներկայացոնղ ակումբի առավելությունն այնքան ակնհայտ էր, որն արտահայտվել է նաև թվերի տեսքով։

Այսպես, «Այաքսը» կատարել է 23 հարված, 7-ը` դիպուկ, 723 փոխանցում, 654-ը` ճշգրիտ, իսկ գնդակին տիրել է ժամանակի 67%-ը, ինչպես նաև անղկացրել է 121 վտանգավոր գրոհ։

Վերջում նշենք նաև, որ «Այաքսը» վերջին 7 պաշտոնական խաղերում հաղթանակներ է տոնել` գնդակների 31:1 հարավերակցությամբ։

«Այաքսը» C խմբի շրջանակում վաստակեց 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Բեշիկթաշը» դեռևս միավոր չի վաստակել, սակայն խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Բորուսիա Դորտմունդ» – «Սպորտինգ»

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023