ԱՄՆ-ն դրամատիկ պայքարում հաղթեց Մեքսիկային` նվաճելով ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթը🎥

ԱՄՆ-ն դրամատիկ պայքարում հաղթեց Մեքսիկային` նվաճելով ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթը🎥

02/08/2021 - 09:31

ԱՄՆ -ի Նևադա նահանգի Փարադայս քաղաքի «Էլիջենթ Սթեդիում» մարզադաշտում կայացավ Հյուսիսային Ամերկայի` ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու գավաթի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցեցին Ամերիկայի ու Մեքսիկայի հավաքականները։

Հանդիպման առաջին կեսն անցավ փոխնիփոխ գրոհներով. երկու հավաքականներն էլ բավական ատիվ էին գործում և կարող էին բացել խաղի հաշիվը։

Հաջողությանն առաջինը մոտ էին «ացտեկները». 12-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո կարող էր աչքի ընկնել Ռուժելիո Ֆունես Մորին, սակայն նրա գլխով կատարած հարվածից հետո ԱՄՆ հավաքականին փրկեց դարպասապահ Մեթ Թերները։

Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա առաջին կեսում նրանք նույնպես աչքի ընկնելու հիանալի պահ ունեին. 26-րդ րոպեին հարվածային դիրքում էր հայտնվել Պոլ Արիոլան, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Առաջին կեսում այդպես էլ գոլեր չտեսանք, իսկ երկրորդ 45 րոպեների ընթացքում Մեքսիկայի հավաքականը շատ ավելի լավ տեսք ուներ, սակայն Խերարդո Մարտինոյի սաները հաճախ անհասկանալի վրիպումներ էին թույն տալիս նպաաստավոր դիրքերից։

Ամեն դեպքում, հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չգտան միմյանց դարպասը տանող ճանապարհը, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակն էլ ընթացավ հիմնականում հավասար պայքարում, սակայն, երբ թվում էր, թե կողմերը հաղթողին որոշելու համար իրացնելու են 11-մետրանոց հարվածներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականին հաջողվեց հաղթանակ կորզել. 118-րդ րոպեին Կելին Ակոստայի տուգանայինից կատարած փոխանցումից հետո կենտրոնական պաշտպան Մայլս Ռոբինսոնը գլխի դիպուկ հարվածով գրավեց Մեքսիկայի դարպասը։

Ի վերջո, ԱՄՆ հավաքականը դրամատիկ պայքարում 1:0 հաշվով Մեքսիկային և իր պատմության մեջ 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գավաթը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023