ԱՄՆ-ը ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախել է Գրենադային 🎥

ԱՄՆ-ը ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախել է Գրենադային 🎥

25/03/2023 - 14:01

ԿՈՆԿԱԿԱՖ-ի` Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի Ազգերի լիգայի A դիվիզիոյի D խմբի 5-րդ տուրում ԱՄՆ հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Գրենադայի ընտրանու դեմ։

Ամերիկացիները հանդիպման ողջ ընթացքում ունեին բացահայտ առավելություն` մրցակցին ջախջախելով 7:1 հաշվով։

Էնթոնի Հադսոնի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Ռիկարդո Պեպին ու Վեսթ Մաքենին, մեկական անգամ էլ աչքի ընկան Քրիստիան Պուլիչշը, Բրենդեն Արոնսոնն ու Ալեքս Սենդեխասը։

Գրենեդայի միակ գոլը գրանցվել է Մայլզ Իպոլիտի անվան դիմաց։

Այս խաղից հետո D խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. ԱՄՆ – 7 միավոր
  2. Սալվադոր – 5 միավոր
  3. Գրենադա – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023