Աղբյուր. Ալեգրին հնարավոր է փոխարինի Զիդանին

Աղբյուր. Ալեգրին հնարավոր է փոխարինի Զիդանին

20/09/2019 - 20:46

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հավանական պաշտոնանկության մասին ասեկոսեները շարունակում են նոր թափ հավաքել:

Իսպանական Marca-ն հայտնում է, որ «արքայական» ակումբի ղեկավարությունը մտադիր է բանակցություններ վարել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ:

Պարբերականը նշում է, որ ՉԼ-ում ՊՍԺ-ից կրած 0:3 հաշվով պարտությունից հետո Զիդանի «ոտքի տակի հողը ավելի փխրուն է դարձել»:

Ալեգրին նախորդ տարի եղել է «Ռեալի» «շորթ լիստում», բայց որոշում է կայացվել իրագործել Զիդանի վերադարձը:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023