Աղբյուր․ «Վիրջիլը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը և կդառնա Լիվերպուլի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը»

Աղբյուր․ «Վիրջիլը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը և կդառնա Լիվերպուլի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը»

12/06/2020 - 14:43

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կողմնորոշվել է կարիերայի հետագա զարգացման հարցում։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, հոլանդացի պաշտպանը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը և պատրաստ է նոր պայմանագիր կնքել մերսիսայդյան ակումբի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը հույս ուներ ամռանը ձեռք բերել 28-ամյա պաշտպանին, սակայն մերժում է ստացել։

Նշվում է, որ «Լիվերպուլը» պատրաստվում է նոր պայամանգիր առաջարկել պաշտպանին, որով նրա աշխատավարձը կբարձրանա 45 հազար ֆունտով, այդ կերպ Վան Դեյկը շաբաթական կվաստակի 245 հազար ֆունտ՝ դառնալով ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Այժմ ակումբի ամենաբարձր ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է, ով շաբաթական վաստակում է 222 հազար ֆունտ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023