Աղբյուր․ «Սանչոն ցանկանում է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ, ոչ թե ՄՅՈՒ»

Աղբյուր․ «Սանչոն ցանկանում է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ, ոչ թե ՄՅՈՒ»

29/07/2020 - 23:03

Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ», ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Կարմիր սատանաները» վաղուց են ցանկանում ձեռք բերել 20-ամյա ֆուտբոլիստին, սակայն դորտմունդյան ակումբի սահմանած 120 մլն հրաժարագինը հետ է պահում նրանց։ Բացի դրանից, աղբյուրի փոխանցմամբ, ինքը՝ Սանչոն, սկսել է նախապատվությունը տալ մեկ այլ անգլիական թոփ ակումբի՝ «Լիվերպուլին»։

Սանչոն կարծում է, որ մերսիսայդյան ակումբի կազմում Յուրգեն Կլոպի գլխավորությամբ ավելի շատ հավանականություն կունենա տիտղոսներ նվաճել։

Սանչոն Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման՝ դառանոլվ 17-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023