Աղբյուր․ «ՉԼ եզրափակչի օրն արգելվել է Մարսելում քայլել ՊՍԺ-ի մարզաշապիկով»

Աղբյուր․ «ՉԼ եզրափակչի օրն արգելվել է Մարսելում քայլել ՊՍԺ-ի մարզաշապիկով»

21/08/2020 - 16:24

Օգոստոսի 23-ին Լիսաբոնում կայանալու եվրոպական ֆուտբոլի գլխավոր հանդիպումը։ Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպման շրջանակում միմյանց դեմ են մրցելու «Պարի Սեն-Ժերմենը» և «Բավարիան»։

Այդ հանդիպման պատճառով ֆրանսիական Մարսել քաղաքի քաղաքային իշխանությունները հետաքրքրիր որոշում են կայացրել՝ արգելելով ՉԼ եզրափակչի օրը քայլել ՊՍԺ-ի մարզաշապիկով։ Այդ մասին տեղեկացնում է Le Parisien-ը։

Բանն այն է, որ «Մարսելը» «Փարիզի» ամենասկզբունքային մրցակիցն է, այդ պատճառով էլ մայրաքաղաքային ակումբի եվրագավաթային հաջողությունները պրովանսյան ակումբի երկրպագուներին այնքան էլ չի երջանկացնում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՉԼ առաջին կիսաեզրափակիչ հանդիպման ընթացքում, որի շրջանակում «Պարի Սեն-Ժերմենը» 3։0 հաշվով առավելության հասավ «Լայպցիգի» նկատմամբ, «Մարսելի» երկրպագուները քաղաքի տարբեր մասերում անկարգություններ են հրահրել։ Ակումբի երկրագուները վիրավորական երգեր են երգել ՊՍԺ-ի հասցեին, ինչպես նաև այրել են հավերժ մրցակցի դրոշը։ Երկրպագուներից մեկը նույնիսկ ձերբակալվել է, քանի որ հարձակվել էր ՊՍԺ-ի մարզաշապիկով անցնող ինչ-որ այլ մարդու վրա։

Այդ ամենից խուսափելու համար Մարսելի քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել արգելել ՊՍԺ-ի մարզաշապիկով քայլել քաղքում Չեմպիոնների լիգայի եզրափակչի օրը։ Հաղորդվում է, որ Մարսելի քաղաքային իշխանությունները արգելել են կրել նույնիսկ ՊՍԺ-ի հետ կապված ցանկացած ատրիբուտիկա։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023